Շոյգուն Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահների կողմից խնդիրները կատարելու շրջաններում, ինչպես նաև մյուս թենամերը, որոնք ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն»,-ասվում է հաղորդագրության մեջ

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 7-ին և ապրիլի 24-ին: Նրանք քննարկել են նմանօրինակ հարցեր, տեղեկացնում է News.am: