2021-05-13 11:27
Լրատվական գործակալություններ
0
Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ԶՈՐՔԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԻՆՉՈ՞Ւ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՐԵԼ ՍԱՀՄԱՆՆ ՀԱՏՈՂ ԹՇՆԱՄՈՒՆ
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով Սյունիքում տեղի ունեցածին, գրել է.
«Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պաշտոնները ինչի համար են, ով կարող է բացատրել, էդ զորքի հրամանատարը ինչու ինքնուրույն տեղում որոշում չի կայացրել և ոչնչացրել սահմանն հատող թշնամուն:
Էս ինչ նյութով եք պատել ձեզ, որ դիմադրողականության, արժանապատվության, Հայոց բանակի սպա լինելու հպարտության մի պտղունց չի մնացել ձեր մեջ: Բացի խոսելուց (հիմա էլ բոլորդ ապագայի մասնագետ դարձած ինչ որ տեքստեր եք ասում), ինչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց, ինչ եք արել, ինչ:
Վաղը նման վիճակներ է լինելու սահմանի տարբեր հատվածներում, սրա մասին գոնե մտածել եք, թե ձեզ թվում սահմանները մեր փոխարեն ռուսներն են պահելու»։