2021-05-13 12:37
Լրատվական գործակալություններ
0
Բողոքի ակցիա. խնդիրները չլուծելու դեպքում նաիրիտցիները գործադուլ կանեն
Նաիրիտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք իրենց աշխատավարձի ու աշխատանքի հետ կապված խնդիրն են բարձրացնում՝ պահանջելով հանդիպում կառավարության ներկայացուցչի հետ:
«Եթե առաջիկա երկու օրվա ընթացքում աշխատավարձի հետ կապված որևէ դրական քայլ չարվի, կոլեկտիվը չի գնալու աշխատանքի, գործարանի տարածք չի մտնելու: Դա նշանակում է, որ գործարանի անվտանգության հարցը մնալու է օդում», - լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:
Խնդիրների չկարգավորման դեպքում նաիրիտցիները պատրաստվում են անժամկետ մնալ կառավարության շենքի մոտ:
«Նստելու ենք ստեղ ու պահանջենք: Վեց ամիս է աշխատավարձ չենք ստացել», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից, տեղեկացնում է Aysor.am-ը: