2021-05-13 17:40
Լրատվական գործակալություններ
Գորիսի համայնքապետ․ ՀՀ ՊՆ-ին դեռ չի հաջողվել «համոզել» ադրբեջանցիներին
Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ ՀՀ պետական սահմանում, որը հատել է ապօրինաբար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Մինչ այս եղած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ Ոչ մի դետալում փոփոխություն չկա, սպասում ենք բանակցություններին, հասկանանք` ինչ է լինում»,- ասաց նա։
Հայկական կողմից բանակցողը ՀՀ ՊՆ-ն է, որին, սակայն, 2 օր է`չի հաջողվել ադրբեջանցիներին «համոզել» իրենց դիրքեր վերադառնալ։
Դիտարկմանը, թե իշխանության և վարչապետի պաշտոնակատարի հետ հարցը քննարկել են, Առուշանյանը հակիրճ արձագանքեց։
«Իսկ մենք իշխանություն ունե՞նք»,- նշեց նա։