Դեսպան. Լոնդոնում կնախընտրեին բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել Լեռնային Ղարաբաղում
Լոնդոնում կնախընտրեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, քան բացառապես ռուսական զորակազմ: Այս մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Նա նաև հայտարարել է «ականապատ դաշտերի քարտեզների և ռազմագերիների փոխանակման և մշակութային ժառանգության նկատմամբ փոխադարձ հոգածության անհրաժեշտության մասին, որը յուրաքանչյուր կողմ փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով՝ իր առաջնությունը տարածաշրջանում ապացուցելու համար»:
Ըստ նրա՝ Բրիտանիան կնախընտրեր, որպեսզի հրադադարի շուրջ բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ զորակազմը միջազգային լիներ: «Մենք պետք է ուսումնասիրենք [ՌԴ խաղաղապահ ուժերի] մանդատը, ավարտենք այդ մանդատը: Ի՞նչը կարող է [ռուսական առաքելության] այլընտրանք լինել, ի՞նչը կարող է դրան հաջորդել»:
Ընդ որում, նա դրական է գնահատեց տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման և տնտեսական համագործակցության վերաբերյալ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ բանակցությունների օրակարգը:
Դիվանագետը խոստովանել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնում: «Ի վերջո, վերջնական կարգավորման՝ խաղաղության պայմանագրի հարցը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները պետք է դեր խաղան դրանում», - ասել է Շարփը:
Բրիտանիայի ջանքերը, որն այս խմբի մեջ չի մտնում, ուղղված են պատերազմի հետևանքների հաղթահարմանը և տարածաշրջանում գործող մարդասիրական և միջազգային կազմակերպություններին աջակցմանը, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ընդգծել է դիվանագետը, տեղեկացնում է News.am-ը: