ՀԱՊԿ-ն հետևում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նշել է, որ իրավիճակի զարգացման հետ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով և ՀԱՊԿ կանոնադրությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իրավիճակը հեռախոսով քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, տեղեկացնում է News.am: