«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»,– գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։