2021-05-14 11:22
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարին հրավիրել են հարցաքննության
ՀՀ զինվորական քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Այս տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում էլ Սարգսյանին հրավիրել են հարցաքննության: Իսկ թե կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, «Ժողովուրդ»–ին պարզել չի հաջողվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: