ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» հետ քննարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հույս ունի այսօր ԱԺ արտահերթ հրավիրել` Սյունիքում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը։

Նրա խոսքով` իրենց նախաձեռնությունն այս պահին իրավական ընթացակարգերի փուլում է։

«Փաստաթղթավորում ենք, որ անցկացնենք նիստը։ Քննարկումները «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» հետ ընթացքի մեջ են։ Ամեն ինչ անում ենք, որ այսօր նիստ հրավիրվի։ Հույս ունենք, որ կստացվի»,– ասաց պատգամավորը։