2021-05-14 20:12
Լրատվական գործակալություններ
19-ամյա զինծառայողի դի են գտել կախված վիճակում
Մայիսի 14-ին` ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: