2021-05-14 20:15
Լրատվական գործակալություններ
Սյունիքում բանակցություններն ընդհատվել են
Այսօր բանակցությունները Սյունիքում ընդհատվել են, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցությունները կշարունակվեն վաղը՝ 15։00-ին», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է պարզաբանումը, թե ի վերջո, տվյալ կորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում։
«Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով։ Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանային գծերի և կորդինատների վերաբերյալ մեր պնդումները», - ասաց Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։