«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԻՐ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼ ԻՇԽԱՆԱՄԵՐՁ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐՈՎ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական ցուցակում յուրաքանչյուր հինգերորդը լինելու է նոր մարդ։ Ուշագրավ է, որ ժամանակին բիզնեսի և օլիգարխիայի՝ իշխանությանը սերտաճելու դեմ կատաղի պայքարող Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով։

Ցուցակի 5-րդ համարը կլինի 2018-ի իշխանափոխությունից ամենից շատ շահած բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանը, իսկ 10-րդ համարը՝ Գուրգեն Արսենյանը։ Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում Փաշինյանը դա որոշել է գաղտնի պահել մինչև վերջին օրը՝ մայիսի 25-26-ը»:

News.am