Աղասի ԵՆՈՔՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ 6 ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունքիը հանձնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանակը ևս ուժասպառ էր ու հյուծված։

Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսվա ընթացքում վերացնել 44-օրյա պատերազմի հետևանքները և ներկայացրել էր ճանապարհային քարտեզ։

Կամա, թե ակամա Նիկոլը ստացավ այդ 6 ամիսը։ և ոչինչ էլ չարեց։

Չլուծվեցին տնտեսության խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկությունը և աղքատությունը։ Չլուծվեցին անվտանգության խնդիրները, բանակի քայքայումը շարունակվեց ավելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորվեցին։

Բայց 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացավ հիմնականում վերականգնվել, թոթափել պատերազմական մզվածությունը և այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունքիը հանձնելու համար»։

News.am