Փլուզում Սյունիքի մարզում. ճանապարհն ամբողջովին փակվել է

Այսօր` մայիսի 15–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում, ինչի հետևանքով 6 մետր լայնությամբ ճանապարհի մոտ 50 մետր հատվածն ամբողջովին փակվել է, երթեևկությունը` դադարեցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Տեղում պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև` արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։

Թափվել է մի քանի տոննա հող և քար, տեղեկացնում է Sputnik Armenia։