2021-05-15 18:48
Լրատվական գործակալություններ
0
Ջեքի Սփիեր․ Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները համարում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը:
«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և նրա գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Ես կոչ եմ անում պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ հետ քաշելու իր ուժերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է կոնգրեսականը: