Սյունիքում բանակցությունները ավարտվել են անարդյունք

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ տեղի ունեցող բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

Նշենք, որ այսօր բանակցություններին մասնակցում էր Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Տեղեկություններ ունենք, որ բանակցություններն ավարտվել են ու ոչ մի արդյունք չկա: Տեղյակ չեմ, վաղը շարունակվելու են, թե` ոչ բանակցությունները»,-ասաց նա: