2021-05-16 08:19
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը ժամանել է Թել Ավիվ
Իսրայել է ժամանել ԱՄՆ պետդեպարտամենտի մերձարևելյան բյուրոյի իսրայելյան և պաղեստինյան գործերով քարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը, գրում է DW-ը:
Իսրայելում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ այդ այցի նպատակն է տարածաշրջանում «խաղաղությունը վերականգնելու համար աշխատանքների ակտիվացումը»: Պաշտոնյան ժամանել է Թել Ավիվ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ կիրակի կայանալիք նիստի նախօրեին, տեղեկացնում է News.am-ը: