Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ժան-Իվ Լը Դրիանի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այս առնչությամբ Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

Երկուստեք ընդգծվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը, տեղեկացնում է Sputnik Armenia։