2021-05-17 13:09
Լրատվական գործակալություններ
Բագրատ Սրբազան․ Օր չկա մեր կյանքում, որ կեղծիք և սուտ չխոսվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մեր խնդիրների պատճառներն ուրիշ տեղեր փնտրելու կարիք չկա, աշխարհին մեղադրելու կարիք չկա։ Ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն երեկվա իր քարոզում, տեղեկացնում է Panorama.am-ը:
Նա նաև նշել է. «Օր չկա մեր կյանքում, որ կեղծիք և սուտ չխոսվի։ Ես միայն մաղթում եմ, որ այդ միջոցը մենք չլինենք, այդ գայթակղությունը մենք չբերենք։
Մեր ողջ երկիրը գայթակղության մեջ է, մեր ողջ ժողովուրդն է գայթակղության մեջ»։