Բրիտանիան Իսրայելին կոչ է արել ապահովել ռազմական գործողությունների «համաչափությունը»
Բրիտանիայի կառավարությունը կոչ է արել Իսրայելին ապահովել «ՀԱՄԱՍ»-ի դեմ իր ռազմական գործողությունների «համաչափությունը»՝ «խոր մտահոգություն» հայտնելով Գազայում ԶԼՄ-ների գրասենյակների և այլ քաղաքացիական օբյեկտների ոչնչացման կապակցությամբ», հայտնում է AP- ն, տեղեկացնում է News.am-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակ Մաքս Բլեյնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «կապի մեջ է ԱՄՆ-ից և ՄԱԿ-ից իր գործընկերների հետ և Իսրայելի կառավարությունից լրացուցիչ տեղեկություններ է խնդրում հարձակման մասին, որի արդյունքում ոչնչացվել էր բարձրահարկ շենքը, որում գտնվում էին Associated Press-ի գրասենյակները և այլ մեդիա գրասենյակներ:
«Մենք խորապես մտահոգված ենք ՄԱԿ-ի հաղորդումների կապակցությամբ այն մասին, որ Գազայում ոչնչացվել կամ վնասվել է 23 դպրոց և 500 տուն, ինչպես նաև բժշկական հաստատություններ և լրատվամիջոցների գրասենյակներ»,- ասել է Բլեյնը: Նա հավելել է, որ «Իսրայելը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար, իսկ ռազմական գործողությունները պետք է լինեն համաչափ»:
Բլեյնը նաև նշել է, որ Բրիտանիան անհանգստացած է, որ «ՀԱՄԱՍ»-ը «քաղաքացիական տարածքները որպես պաշտպանություն է օգտագործում»: