Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ, ՈՐ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԻ

Մեզ թվում է՝ Սյունիքում կատարվող գործընթացները շատ բարդ են, բայց իրականում մի պարզ լուծում կա՝ Նիկոլից ազատվել հայ ժողովուրդն ինչքան Նիկոլին «գլխին դրած» ման գա, այնքան հայ ժողովրդի համար փորձանքները հաջորդելու են մեկը մյուսին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Անտանգության խորհրդի նիտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքում բանակցությունները չեն ավարտվել, իսկ Հայաստանը երբեք Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու։

«Կապիտուլյանտին վարչապետի պաշտոնին պահելը, բանակցային պորոցեսների իմիտացիա ստեղծելը աստիճանաբար բերելու են ՀՀ անվտանգային բոլոր տիպի գործիքակազմերի թուլացմանը։ Սրանք տեսանելի իրողություններ են։ Կապիտուլյանտը կասկածվում է նաև դավաճանության մեջ, նրա իրականացրած բանակցային գործընթացը ամբողջությամբ ձախողվում էր, ինչին էլ հետևեց ձախողած պատերազմը, որի վերլուծությունները բերում են միայն մեկ եզրահանգման՝ այն նպատակային ձախողած պատերազմ էր։ Ձախողել է քաղաքական իշխանությունը, ոչ թե ժողովորդն ու բանակը։ Նույն քաղաքական իշխանությունը ձախողումների շղթան տեղափոխել է ՀՀ անվտանգային գոտի»,-ասաց Զաքարյանը։

Վերջինս ընդգծեց՝ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ բանակցությունների բովանդակությունից հայ ժողովուրդը որևէ տեղեկություն չունի։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է կոմունիկացիա բառը, որը վերահսկվելու է ՌԴ դաշնային ծառայության ուժերի կողմից։ Ինչու նույն կերպ չի քննարկվում, օրինակ, Իջևանով կամ մեկ այլ հատվածով հաղորդակցության մասին, շեշտվում է հենց Սյունիքի տարածքը։ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են, որ դա կոչվի միջանցք, այդ հարցում նրանց օգնում է նաև Արևմուտքը։ Հենց վերջինս էլ թույլ է տալիս, որ թուրքը մտնի ՀՀ սուվերեն տարածք և դուրս չգա այնտեղից, և հետո էլ ստիպի, որ տարածքից դուրս գալու համար ՀՀ-ն գնա զիջումների։ Այժմ մենք չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանը վերջում ինչ է ստորագրելու»,-ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա ընդգծեց՝ Սյունիքում ադրբեջանցի զինվորականների հայտնվելուց հետո Անվտանգության խորհրդի մի քանի նիստ է կայացել, ապա հարց հնչեցրեց՝ որևէ բան փոխվե՞լ է ՀՀ-ում։

«Ոչինչ չի փոխվել, ավելին՝ ամեն ինչ ավելի է վատացել։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքով ձգում է իր իշխանությունը, որ կարողանա Սյունիքում էլ կոմունիկացիաների հարցը լուծել, կոմունիկացիա, որն արդյունքում վերածվելու է միջանցքի։ Ոչ մի երաշխիք չկա, որ Նիկոլը պաշտպանում է ՀՀ շահերը, դրա համար կարծում եմ, որ Սյունիքում ոչ թե կոմունիկացիա է լինելու, այլ միջանցք։ 44-օրյա պատերազմի ընթաքցում ամեն օր ասում էր՝ հաղթելու ենք, հետո պարզվեց՝ ոչ միայն չենք հաղթում, այլև կորցրել ենք ամեն ինչ։ Ընտրություններին չպետք է սպասել, պետք է հեռացնել այս կապիտուլյանտներին, որովհետև մինչև ընտրությունները Փաշինյանը կարող է փաստաթղթեր ստորագրել»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով նաև, թե հավանական է համարում, որ Փաշինյանի ձեռքով ոչ միայն միջանցք, այլև ճանապարհի մի մեծ հատված կարող է անցնել Ադրբեջանի տիրապետության տակ։

Դիտարկմանն էլ, որ ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, Զաքարյանն արձագանքեց «Ադրբեջանի «ջրաղացին ջուր լցնողը» հենց ինքն է եղել իր ամբողջ գործունեության ընթացքում»։

Անդրադառնալով հարցին՝ որոնք են ՀԱՊԿ-ից սպասելիքները, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց «Կոնկրետ իմ ակնկալիքը ՀԱՊԿ-ից հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանին կոչ կանի, որ վերջինս՝ որպես Հարավային Կովկասում ՀԱՊԿ անվտանգության գլխավոր սպառնալիք, պատերազմների հրձիգ ու ձախողված կապիտույանտ, հեռանա ՀՀ-ից ու թույլ տա, որ իշխանության գան նորմալ քաղաքական ղեկավարներ, ՀՀ-ն էլ ՀԱՊԿ-ի նորմալ անդամ դառնա»։

Tert.am