«Հրապարակ»․ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՄՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում է ընդգրկվել։

«Շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլև շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։ Օրինակ` Տավուշի մարզային շտաբը կգլխավորի ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը։ Բացի այդ, Տավուշի աշխատանքները համակարգում է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,–գրում է թերթը։

Նշվում է նաև, որ Իջևանի պատասխանատուն ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է, Նոյեմբերյանի շրջանինը՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանինը՝ նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

Sputnik Armenia