2021-05-18 17:50
Լրատվական գործակալություններ
ԲԴԽ-ն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ մայիսի 18-ին, ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին։
News.am-ի հետ զրույցում ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ ընտրվել է երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդևյանը, Հրաչ Այվազյանը և Լիանա Հակոբյանը։
Բեքմեզյանը նշեց, որ ընտրված թեկնածուներին դեռ Ազգային ժողով չեն ներկայացրել։
Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին պետք է ներկայացնի Ազգային ժողով, որտեղ քվեարկությամբ պատգամավորները կընտրեն նրանցից մեկին։