229 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 221 368

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 229-ով և դարձել 221 368: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 436 մարդ, կատարվել է 1 046 412 թեստավորում, առողջացել են վարակվածներից 209 508-ը: Գրանցվել է մահվան 4 357 (+11) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 1 067, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։