Այվազյան․ Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը ՀՀ տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ անվտանգության համակարգի համար։ Այսօր` մայիսի 19-ին, Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ ,ա,ուլի ծառայությունը։

«Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար»,- ասել է Այվազյանը:

Նա նաև իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով նախատեսվում է բազմակողմ առաքելության ձևավորում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունել են ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, տեղեկացնում է Sputnik Armenia։