2021-05-20 09:45
Լրատվական գործակալություններ
Ժերար Լարշեն երկրի իշխանությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ` Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի աճի ֆոնին: Տեղեկությունը հրապարակվել է հանրապետականների Twitter-յան էջում։
Լարշեն ելույթ է ունեցել` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ադրբեջանն ավելացնում է Հայաստանի դեմ սադրանքները։ Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը։ Դուք, ի վերջո, ե՞րբ պետք է անցնեք դիվանագիտական հայտարարության, դիվանագիտական գործողությունների»,–ասել է Լարշեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։