2021-05-20 10:27
Լրատվական գործակալություններ
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը նախօրեի երեկոյան հեռախոսով բանակցություններ են վարել, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը: