«Փաստ». ԱԳՆ-Ն «ԲԼՈԿԱԴԱՅԻ» ՄԵՋ Է ԵՎ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «Նիկոլ Փաշինյանը առանց այդ էլ վստահություն չի ունեցել մասնավորաբար ԱԳՆ հանդեպ, վերջին շրջանում ուղղակի միայնակ է սկսել խաղալ արտաքին ճակատում, այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է առանց ԱԳՆ-ի։
ԱԳՆ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը նախարարության և նախարարի հետ չի քննարկում, թե, օրինակ՝ ինչ է բանակցում ռուսական կողմի հետ երկրի սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Արտգործնախարարությունում այդ ամենի մասին տեղեկանում են, ինչպես ասում են, «պոստֆակտում», երբ որևէ բան շտկել հնարավոր չէ, ու միայն հարկավոր է ինչ-որ հայտարարություն անել:
Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ նման տարօրինակ վիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել գերատեսչությունում, քանի որ երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու կառույցը փաստացի «բլոկադայի» մեջ է և տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ և պայմանավորվածություններ են ձեռք բերվում միջազգային գործընկերների հետ»։