2021-05-20 12:25
Լրատվական գործակալություններ
0
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԵՐՈՆՔ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.
1. Ուկրաինա
2. Սիրիա
3. Հայաստան-Ադրբեջան
4. Աֆղանստան
5. Իրան
Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»: