Թաթոյանը պահանջում է հրապարակել աղմկահարույց փաստաթուղթը

Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա կառավարության նիստում: Նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` անդրադառնալով աղմուկ հանած փաստաթղթին, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը»: