Նաիրա Զոհրաբյան․ Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

Քննարկումները տևեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։

Այս բանաձևը տևական ու լուրջ աշխատանքի արդյունք էր և այս բանաձևը ստանալու համար իրապես լուրջ ջանքեր ենք գործադրել։

Հրաշալի աշխատեցին Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լևոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանուշ Սահակյանի թիմը։