2021-05-21 11:31
Լրատվական գործակալություններ
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքները
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
«Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։