Պուտին․ Դիտարկվում է ՀՀ-ում և Ղրղզստանում «Սպուտնիկ V»-ի արտադրելու հնարավորությունը

Դիտարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը Հայաստանի և Ղրղզստանի տարածքներում տեղայնացնելու հնարավորությունը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դուք գիտեք, որ մեզ հաջողվել է բավական արագ ստեղծել կորոնավիրուսի դեմ երեք սեփական բավական արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ լայթ»-ը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ պատվաստումը ՌԴ տարածքում ընթանում է ակտիվ։ «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացվել է, գործընկերներն այստեղ արդեն ասացին, ե՛ւ Ղազախստանում, ե՛ւ Բելառուսում։ Այժմ դիտարկվում է նման արտադրություն Հայաստանում և Ղրղզստանում ստեղծելու հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է News.am։