ՀՀ ՊՆ․ Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների վեճի հետևանքով կան վնասվածք ստացածներ

Երեկ՝ մայիսի 20-ին, հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սև լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Այս տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ–ից։

«Հիմնականում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,– փոխանցեցին ՊՆ–ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան, հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ Armlur.am-ը հաղորդել էր, որ միջադեպի հետևանքով 11 զինվոր է տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։