ՀԷՑ․ Էլեկտրաէներգիայի տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ Այս մասին ասել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

«Լարման անկման հետևանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տևողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին և այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տևողությամբ»,- ասել է Սարջարյանը, տեղեկացնում է News.am ։