2021-05-22 11:56
Լրատվական գործակալություններ
181 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 221 880
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 181-ով և դարձել 221 880: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 586 մարդ (-206), կատարվել է 1 057 145 թեստավորում (+4 138), առողջացել են վարակվածներից 210 835-ը (+371): Գրանցվել է մահվան 4 386 (+15) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 073, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։