2021-05-22 12:22
Լրատվական գործակալություններ
Ալիևն անդրադարձել է ՀՀ–ի հետ հնարավոր պայմանագրի ստորագրմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը: Նա գրառում է արել Twitter–ում` հայտարարելով, որ պատրաստ է աշխատել նոր համաձայնագրի վրա:
«Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», - գրել է Ալիևը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: