Հանրահավաք Շառլ Ազնավուրի հրապարակում (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165» շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) այսօր՝ մայիսի 22-ին, հանրահավաք է հրավիրել։ Նրանց պահանջն է, որ ժամանակավոր կառավարությունը հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:

 


Հանրահավաքի ընթացքում հանրությանը կներկայացվեն.

ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,

Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագապլանը:

Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը, տեղեկացնում է News.am: