2021-05-23 10:07
Լրատվական գործակալություններ
Փարիզում Օդեոնի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին
Մայիսի 22-ին, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։ Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը, տեղեկացնում է News.am-ը։