2021-05-23 10:16
Լրատվական գործակալություններ
Վահե Հակոբյան․ Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա
Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Վահե Հակոբյանը նշեց՝ այս օրերին տարածքում ադրբեջանցի զինվորականների թիվը աճել է: «Սև լճի մոտ 1000-ից ավել իրենք են, ձորի հատվածում՝ դեպի իրենց կողմը ավելի շատ են»,-ասաց Վահե Հակոբյանը:
Սյունիքի նախկին մարզպետը նշեց՝ ադրբեջանցի զինվորականները ոչ՛ առաջխաղացում են ունեցել, ոչ՛ նահանջել, նույն դիրքերում են, և հավելեց՝ իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը: