2021-05-23 16:23
Լրատվական գործակալություններ
Թբիլիսիում ադրբեջանցիների ու քրդերի միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Թբիլիսիի Կրծանիսի թաղամասում երիտասարդների միջև ծեծկռտուքի արդյունքում մի մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են, հաղորդում է «Sputnik Վրաստան»-ը:
Ըստ աղբյուրի` երիտասարդները դանակի հարվածներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի Ինգորոկվա կլինիկա և New Hospital, նրանց վիճակը որպես կայուն է գնահատվում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև, կռիվը դանակահարության է վերածվել, որի արդյունքում 32-ամյա ադրբեջանցի է սպանվել, կան տուժածներ, տեղեկացնում է News.am-ը: