2021-05-24 11:22
Լրատվական գործակալություններ
20 օր անց վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքները դադարեցվել էին մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: