Բելառուսում ստեղծվել է Ryanair ինքնաթիռի վայրէջքի միջադեպը հետաքննող հանձնաժողով
Բելառուսի իշխանությունները ստեղծել են Աթենք-Վիլնյուս չվերթը կատարող Ryanair ինքնաթիռի վայրէջքի հանգամանքները հետաքննող հանձնաժողով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել են հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունում։
«Ստեղծվել է իրավիճակի հետաքննման հանձնաժողով։ Հանգամանքները կհրապարակվեն առաջիկայում»,- տեղեկացրել են գերատեսչությունում։
Աթենք-Վիլնյուս չվերթը կատարող իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը կիրակի վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո։ Ականի մասին տեղեկությունը չի հաստատվել։ Բելառուսի մայրաքաղաքում հավաստիացրել են, որ ինքնաթիռում էր գտնվում իշխանությունների կողմից որոնվող՝ Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը։ Նա կալանավորվել է Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Կիրակի երեկոյան ինքնաթիռը թռել է Մինսկի Ազգային օդանավակայանից և շուտով վայրէջք կատարել Վիլնյուսում, տեղեկացնում է News.am-ը։