ICAO-ն Բելառուսի վրայով թռիչքները դադարեցնելու հայտ է ստացել

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) Բելառուսի վրայով թռիչքները դադարեցնելու հայտ է ստացել՝ Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջք կատարելու դեպքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Լրատվամիջոցի վկայությամբ՝ Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները աշխատում են Բելառուսի վրայով թռիչքները դադարեցնելու և Բելառուսի ազգային Belavia ավիաընկերության մուտքը ԵՄ երկրների օդանավակայաններ արգելելու միջոցառումների սահմանման ուղղությամբ:

«Մենք աշխատում ենք միջոցառումների փաթեթի վրա, որոնք անցնում են առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցների շրջանակից»,- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը, տեղեկացնում է News.am: