ԼՀԿ նախընտրական շտաբը կղեկավարի Տարոն Սիմոնյանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 23–ին, տեղի է ունցել Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհդի արտահերթ նիստը, որում էդմոն Մարուքյանը վերընտրվեց կուսակցության նախագահ, նորացված անդամներով վերնըտրվեց նաև կառավարման խորհուրդը:

ԼՀԿ–ն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով, տեղեկացնում է News.am: