2021-05-25 11:16
Լրատվական գործակալություններ
Տավուշում իրավիճակը հանգիստ է
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է, հայտնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: