2021-05-25 13:56
Լրատվական գործակալություններ
Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի
Երևանի քաղաքապետարանը նոր քաղաքային ավտոբուսներ կգնի՝ ընդհանուր առմամբ 211 միավոր։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մարությանի խոսքով ՝ արդեն կնքվել է ցածր հատակով, 6-8 մետր երկարությամբ ավտոբուսների մատակարարման երկու պայմանագիր:
Այդ տրանսպորտային միջոցները համապատասխանում են միջազգային չափանիշներին։
«Ավտոբուսները կհասնեն կես տարվա ընթացքում, այնուհետև կահնձնվեն շահագործման»,-ավելացրել է քաղաքապետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։