2021-05-25 17:15
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մասնավորապես հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մանրամասները ճշտվում են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։