2021-05-25 18:51
Լրատվական գործակալություններ
Արմեն Սարգսյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ, տեղեկացնում է Aysor.am-ը: