Սիսիանի համայնքապետարանի տղամարդիկ կամավորագրվել են և բարձրացել են դիրքեր

Մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:

Սիսիանի համայնքի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը News.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքի ղեկավարը, վարչական մասի ղեկավարները, համայնքապետարանի տղամարդ աշխատակիցներ կամավորագրվել են և բարձրացել են դիրքեր։